Վերջին տարիներին տարած հաղթանակներով գյումրեցի հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի եռակի չեմպիոն, 98կգ քաշային Արթուր Ալեքսանյանն իր երկրպագուներին վարժեցրել է միայն ոսկուն, ուստի այս հենքի վրա փոքր-ինչ անսովոր է դիտվում Եվրոպայի առաջնությունում նրա ստացած արծաթե մրցանակը (զիջել է ռուսաստանցի Նիկիտա Մելնիկովին), սակայն բոլոր դեպքերում այս վրիպումն ավելի լավ էր լիներ աշխարհամասի առաջնությունում, քան առաջիկա օլիմպիական խաղերում: Ռիգայում մեր հավաքականին արծաթե մեդալ է բերել նաև Ռոման Ամոյանը: Նա փոխչեմպիոն է հռչակվել 59կգ քաշային կարգում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ